▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչեւ ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։

Ըստ փորձագետների՝ եվրոպական կողմն ունի պատրաստի տարբերակ, որը կներկայացվի վերջին պահին, եւ որի մի հատվածում տեղ կգտնի տարածքային ամբողջականության մասին դրույթը, մյուս հատվածում կնշվի, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի ֆորմատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին