▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմից հետո ռազմամթերքների անհետացման դեպքերը բացահայտվում են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են:

Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում բացահայտվել է՝ Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ, ինչը այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Հիմա քրեական գործը դատարանում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին