▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվել է պարտքը տալու ժամանակը.Փելեշյանը Մամիկոն Ասլանյանից պաշտոններ է «պոկում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտնված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»։

Արդեն սկսվել է պարտքը տալու ժամանակը․ երեկ տեղեկացանք, որ ավագանու ՀՎԿ-ական անդամ Տիգրան Նազարյանը, որը փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի բարեկամն է, նշանակվել է բնակֆոնդը եւ համատիրությունները համակարգող բաժնի պետ։ Բաժինը կիսել են՝ կոմունալը թողել են Կարեն Պառավյանին, մյուսը տվել ՀՎԿ-ին։

Երեկ քաղաքապետն անհասանելի էր։ Սակայն սրանով հարցը չի փակվելու, մի բաժին էլ են ուզում կիսել-բաժանել, օրակարգում են նաեւ 2 սպորտդպրոցի, 4 մանկապարտեզի եւ սպորտի բաժնի պետերի, այլ բաժիններում պետի տեղակալների աթոռները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին