▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կազինոյասեր» Հովիկ Աբրահամյանի խաղալու համար պարտքեր է արել գործարարներից.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:Անդրադարձել էինք նաեւ այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի:

Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին