▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը մոր հիշատակին բարեգործական հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»

Ամիսներ առաջ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը հետ է գնել իր հանգուցյալ մոր՝ Ավանում գտնվող տունը, որը տարիներ առաջ վաճառվել է և այլ սեփականատերեր ուներ: Կիսավեր տունը պատգամավորը վերանորոգել է, դարձրել նորաոճ գրասենյակ, որն այսուհետ ծառայելու է որպես բարեգործական կազմակերպության օֆիս, որը, ի հիշատակ մոր, պատգամավորն անվանել է «Ամալյա Հարությունյան բարեգործական կազմակերպություն»։

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ կազմակերպության բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին։ Մասնակցել են մի շարք պատգամավորներ՝ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Ռուստամ Մախմուդյանը և այլք:

Մախմուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պողոսյանը հրավիրել է, ինքն էլ գնացել է, թե ինչ ճանապարհով է նա մայրական տունը հետ գնել, մանրամասներ չգիտի։ Իսկ կազմակերպության մասին ասել է․ «Առողջական խնդիրներ ունեցող երեխաներին է օգնելու, ավելին տեղյակ չեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին