▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատական հայց ընդդեմ եկեղեցու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը:

Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թամրազյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից:

2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել եւ հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, եւ եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին