▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․...Արարատ Միրզոյանի ելույթն ԱԺ-ում

Հայաստանի ողջ սահմանագծով խլացուցիչներ պետք է տեղադրվեն. Արթուր Վանեցյան

ՍԴ-ում վեթինգը մեկնարկեց. Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ «Ստանձնում եմ ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը»

Ձեր ասածի մեջ մի հատ թյուրիմացություն կա...Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նստացույցի մասնակիցներին

Գնդակը Ծառուկյան խմբակցության դաշտում է․ «Ժողովուրդ»



2017-12-15 07:51:49

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Երեկ գրել էինք, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եվ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4-ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր: Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, եւ իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու եւս 14 պատգամավորի քվե:

Ինչպես հայտնի է` «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաեւ նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քանի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.