▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ջրբաժան ազգային արժեքներ դավանողների եւ եվրաարժեքների նվիրյալների միջեւ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների եւ ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջեւ:

Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Այդ փոփոխություններն անդրադառնում են երեխայի իրավունքների պաշտպանությանը, երեխաների որդեգրմանը, ծնողական իրավունքներից զրկելու հիմնավորումներին, որոնցից շատերը տարբեր մեկնաբանության առիթ կարող են տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին