▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի եւ նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն` շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:

«Այցն» անձնական-բարեկամական է, եկել են ծանոթանալու Հայաստանին, եղել են հայաստանյան գեղատեսիլ անկյուններում:

Մեր տեղեկություններով` «մասնավոր այցն» ունի նաեւ ներդրումային նպատակ, սակայն այցի այդ «բաղադրիչի» մասին այս պահին չի խոսվում»,-

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին