▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի Նովոն «գազ է տալիս». «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել:

Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մեկ ամիս առաջ Գեւորգյանը միայն 2 բենզալցակայան է ձեռք բերել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում եւ հարակից տարածքներում: Մրգաշատից Արմավիր եւ Մրգաշատից Մեծամոր տանող ավտոճանապարհներին պատգամավորը եւս ունի բենզալցակայաններ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նահապետ Գեւորգյանը մինչ այս էլ ուներ բենզալցակայաններ եւ որոշել է բիզնեսն ընդլայնել:

Կրկին Գեւորգյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը Մրգաշատում եւ համայնքից դուրս գտնվող բենզալցակայաններից մեկը ձեռք է բերել Մրգաշատում բնակվող հայտնի գործարար Երոյից՝ Երվանդ Ոսկանյանից: Վերջինս, սակայն սկզբնական շրջանում դեմ  է եղել իր բենզալցակայանները վաճառելուն, սակայն Գեւորգյանին հաջողվել է կլորիկ գումարով ձեռք բերել այն:

«ՀԺ»-ի այս տեղեկությունները չհերքեց նաեւ Մրգաշատի համայնքապետ Գեւորգ Դանիելյանը: Գյուղապետը պատասխանելով մեր հարցերին՝ թեմայի շուրջ որոշ մանրամասներ հայտնեց:

«Լսել եմ, որ ձեռք է բերել, բայց փաստաթղթային ձեւակերպումներ չկան: Մեր գյուղում մի հատ «Վովա Սամսոն» ՍՊԸ կա, որը Երոյի տղաներն էին աշխատացնում»,- ասաց համայնքապետը:

Թեմայի վերաբերյալ «Հայկական Ժամանակ»-ը զրուցեց նաեւ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հետ: ԱԺ վերջին նիստի օրը՝ դեկտեմբերի 21-ին, երբ բենզալցակայանների ձեռք բերման մասին մեր տեղեկությունները ցանկացանք ճշտել անձամբ Նահապետյանից, նա լսելով բենզալցակայաններ բառը ջղաձգվեց եւ արագ մտավ նիստերի դահլիճ:

Նահապետ Գեւորգյանը 2017 թվականին հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան՝ բազմաբանակարան շենքում, երկու մարդատար ավտոմեքենանա եւ 5 մլն 500 հազար ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին