▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՊԾ-ում խժդժություններ են. աշխատակազմի ղեկավարը չի ուզում լռել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել: Մեր ունեցած տեղեկություննե­րով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլեւս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի եւ Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպու­թյուն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպա­նության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազ­մակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին