▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն Ալիևին կտա՞ այն հարցը, որի հնարավորությանը սպասում էր.«Ժամանակ»

«Սերժ Սարգսյանը երեկ, աշխա­տանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետություն­ների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովին: Փաստորեն, Մոսկվայում է լինելու նաև Ադրբեջանի նա­խագահ Իլհամ Ալիևը: Սարգսյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այդ մասին չի հայտարարվել որևէ բան, կամ չի եղել որևէ ենթադրու­թյուն, բայց Սարգսյանն ու Ալիևը, փաստորեն, միևնույն ժամանակ լի­նելու են միևնույն վայրում, և, մեղմ ասած, չի բացառվում, որ նրանք հան­դիպեն: Առավել ևս, որ այդօրինակ միջոցառումներում Սարգսյանն ու Ալիևը այբբենական կարգի բերումով հաճախ նստում են կողք կողքի:

 

Այսինքն՝ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հավանաբար կունենա այն հնարավորությունը, որի մասին նա խոսում էր ամիս­ներ առաջ՝ Ժնևի հանդիպումից հետո: Այդ հանդիպումից հետո Ալիևի օգնակա­նը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածություններն ու Ալիևի հետ հանդիպումից ժամեր անց հայկական Սփյուռքի հետ հանդիպմանը, այսպես ասած, բացահայտել է բանակցության բովանդակությունը: Դրանից հե­տո Սերժ Սարգսյանը Հայաստանում հայ­տարարեց, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե այդ ի՞նչն է այդպես վրդովեցրել նրան: Սարգսյանը հայտարարեց, որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը չի ասել Ալիևի հետ զրույցի և ոչ մի բառ: Կտա՞ Սարգսյանն Ալիևին այն հարցը, որի հնարավորությանը սպա­սում էր անհամբեր, թե՞ այդ հարցն այլևս հրատապ չէ, և ղարաբաղյան հակամարտության գործընթացը ենթարկվում է խորքային տրանսֆորմացիայի, որում արդեն Ալիևի վրդովմունքը կարող է չու­նենալ որևէ արժեք:

 

Այդ տեսանկյունից օրերս Հայաստանը հայտարարեց հետախուզական նոր հնարավորության՝ տիեզերական լուսանկար­ների օգնությամբ Ադրբեջանի տարածքի դիտարկման հնարավորության մասին: Դա քաղաքական հայտարարություն է կամ պարզապես աշխարհաքաղաքական՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն այդօրինակ հնարավորություն կա­րող է ստանալ Մինսկի խմբի համանախագահ երկրների օգնությամբ և համա­ձայնությամբ: Թե կոնկրետ որ համանախագահ երկիրը դա կիրականացնի տեխ­նիկապես՝ այլ հարց է, սակայն նմանօրի­նակ հնարավորության մասին հայտա­րարությունը գործնականում հավասա­րազոր է «Իսկանդերի» առկայության մա­սին հայտարարությանը՝ իհարկե քաղա­քական համատեքստի առումով: Այ­սինքն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի է ունենում մի զարգացում, կամ առնվազն շոշափելիորեն նշմարվում է միտում, երբ իրավիճակի վերահսկողությունն ու հրա­դադարի կառավարումը աստիճանաբար փորձ է արվում դուրս բերել «Սարգսյան- Ալիև» ձևաչափից, որտեղ առանցքա­յինն, իհարկե, Ալիևի հանգամանքն է, քանի որ նա է պատերազմական հռետորաբանության և ագրեսիվ հակահայկականության աղբյուրը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին