▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը՝ գետաձի.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Կարծում եմ՝ այս տարին ակնհայտորեն ցույց տվեց, որ խնդիրներ կան թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Հայաստանի։ Ռուսաստանի կողմից գործընկեր-պետությունների հետ աշխատանքում արհեստավարժության պակասն է, ազգային մենթալիտետի նրբերանգները չհասկանալը, երկկողմ հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարության բացակայությունը։ Հայաստանի կողմից՝ հասարակության եւ էլիտայի շրջանակներում ներքին պառակտումն է, որի ժամանակ հաճախ խաղարկվում է նաեւ ռուսական խաղաքարտը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ արձանագրելով անցնող տարում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները։

Ավելին, ըստ նրա, հիմքեր կան ենթադրելու, որ հայկական քաղաքական գործիչների եւ/կամ գործարարների կողմից ակտիվորեն օգտագործվում են մոսկովյան կառույցները եւ ռուսական զանգվածային լրատվամիջոցները, իսկ արդյունքում տուժում են երկու ժողովուրդների հարաբերությունները, կուտակվում են սպիներ, որոնք ավելի ու ավելի դժվար է բուժել եւ մոռանալ։

«Անձամբ ես շատ կցանկանայի, որպեսզի Ռուսաստանն Անդրկովկասում ընկալվեր որպես գետաձի՝ հյուրասենյակում, սակայն երբեմն դժվար է ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց ինչ-որ մեկն այդ գետաձիուն դիտավորյալ, գիտակցաբար խուտուտ է տալիս, որպեսզի շուռ տա իր մրցակցի սեղանը՝ Հայաստանում ներքին իշխանության համար։ Դրանք շատ վտանգավոր խաղեր են»,- ասաց Դ.Դվորնիկովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին