▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն է պետք Հայաստանում լավ ապրելու համար.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատեւելու, լավ ապրելու եւ շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաեւ աղքատության սուբյեկտիվ գնահատականը։

Դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում այս տվյալները առկա էին, սակայն մեծ ուշադրության չարժանացան, չնայած որ բավականին հետաքրքիր են։

Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝

գոյատեւելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար,

լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար

շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։

Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության վերին գիծը 2016 թվականին եղել է 40 867 դրամ. աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը այդքանից ցածր է։

Մինչդեռ ըստ սուբյեկտիվ գնահատականի՝ աղքատ կարելի է համարել այն մարդկանց, ում ամսական եկամուտը (ենթադրաբար՝ գրեթե նույն չափով, որքան սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է։

Ստացվում է, որ եթե առաջնորդվենք ոչ թե պաշտոնական, հաստատված մեթոդաբանությամբ, այլ աղքատության մասին բնակչության սուբյեկտիվ պատկերացումներով, ապա կստացվի, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 29.4%-ը։

Սա դեռ ամենը չէ։

Մենք համեմատել ենք ԱՎԾ-ի կողմից հրապարակված այս տվյալները եւ 2015 թվականի նույն հարցման արդյունքները։

Ինչպես տեսնում եք, ըստ մեր համաքաղաքացիների՝ ապրուստը զգալիորեն թանկացել է։

Թանկացման մի մասը պայմանավորված է փոխարժեքով։ Բանն այն է, որ 2015 թվականին վերաբերող զեկույցում 1 դոլարի փոխարժեքը վերցված է 415 դրամ, իսկ 2016 թվականի զեկույցում՝ 480 դրամ։

Ըստ այդմ, շատ լավ ապրելու գինը դոլարային արտահայտությամբ չի փոխվել, իսկ դրամային արտահայտությամբ 15%-անոց աճը պայմանավորված է միայն փոխարժեքով։

Սակայն գոյատեւելու եւ լավ ապրելու համար անհրաժեշտ գումարն շատ ավելի մեծ չափով է աճել, քան փոխարժեքի գործոնը։ Այսինքն՝ ապրուստը թանկացել է նաեւ դոլարով արտահայտված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին