▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համաշխարհային բանկը ՀՀ տնտեսության համար 2018 թ. 3,8% աճ է կանխատեսում.«ՀԺ»

«Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թ.: Իսկ 2019-20 թթ. համար աճի կանխատեսումը 4% է: ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշ­վում է, որ անցած 2017 թ. Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձ­րացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում, ինչպես նաև դրական ազդե­ցություն է ունեցել ՌԴ-ում և Ղազախստանում տնտեսության վերականգնումը, ինչն արտահայտվել է դրամական փոխանցումների և արտահանումների աճով: Արդյունքում տարածաշրջանում ապրանքներ ներմուծող երկրների վրա, ինչպիսիք են ՀՀ-ն, Բելառուսը և Վրասատանը, դա դրական ազդեցություն է ունեցել: Ըստ զեկույցի հեղինակների՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020թթ.՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացմանը զուգահեռ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին