▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճվճվ Արոյի» որդիներին քրեական աշխարհը որպես հերոսների է ընդունել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» նախօրեին կալանավորված երկու ոդրիներին՝ Սարիգի եւ Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների:

Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն եւ տեղավորեն Սարգիսին ու Սերժին:

Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւոր պատճառ է:

Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգեւատրում է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին