▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանը Արցախի հողն է ուզում՝ առանց արցախցու, դա նոր ցեղասպանություն է. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին. Ալիկ Սարգսյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել

Բաքվի քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին. ԱԳ նախարար

Երևանի քաղաքապետարանը գնացել է բավականին խելամիտ որոշման



2018-01-12 11:52:45

«Փաստ թերթը» գրում է.Մեզանում տոները հիշվում են տարբեր իրողություններով, սակայն դրանցից ամենատպավորիչը թերևս հրավառություններն են։ Հասկանալի է, երբ տոնական օրերին, համաքաղաքային կամ համապետական միջոցառումների ժամանակ, կազմակերպվում են տարբեր հրավառություններ։ Դրանք իրենց մեջ ունեն յուրահատուկ սիմվոլիկա։

Սակայն նույնչափ անհասկանալի է, երբ մարդիկ ունենում են անձնական, ընտանեկան միջոցառումներ և անպատեհ ժամերին սկսում են կազմակերպել հրավառություններ։ Այդ ամենի ուղղակի հետևանքների կրողներն այն շենքերի բնակիչներն են, ովքեր ապրում են այս կամ այն ռեստորանային համալիրի կամ ժամանցային կենտրոնի մոտ։

Գիշերվա մի ահասարսուռ ժամի, զգում ես խլացնող ձայներ, որոնք ոչ միայն խաթարում են մեր քաղաքացիների հանգստի իրավունքը, անակնկալ վախի մատնում երեխաներին, այլ նաև կարող են լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Վերջին փուլում, այս մասով հասարակական դժգոհությունը շատ մեծ էր։ 

Եվ ահա, Երևանի քաղաքապետարանը, անսալով բնակիչների խնդիրներին, գնացել է բավականին խելամիտ որոշման։ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությունը։ Ըստ այդ առաջարկության՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույնը տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել աևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: «Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50 000-300 000 դրամ վճար կսահմանվի:

Այս նախագիծը դեռ պետք է գնա Ազգային Ժողով, հուսանք մեր պատգամավորները խելամիտ կգտնվեն և բնակչության համար կարևոր այս նախագիծը հավանության կարժանացնեն և կողմ կքվեարկեն` վերջ տալով տարիների ընթացքում բնակիչների համար պատուհաս դարձած հրավառությունների թեմային

Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե կպնում ես ձեռնարկատերերի կամ զվարճացողների գրպաններին, ապա դա օրինակ է ծառայում մյուսների համար ու հաստատապես ունենում է ազդեցիկ հետևանքներ։ Մյուսները կամ խուսափում են նման գործունեություն ծավալելուց, կամ փորձում են դա անել իրավական հայեցակարգով և ողջամիտ ժամերի։ Հուսանք, բավականին սեղմ ժամկետներում, մեր համաքաղաքացիները կզգան այս առաջարկի և որոշման ազդեցիկության արդյունքները։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.