▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անպադավատ» պաշտոնյաները.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի, նախարարությունների եւ մարզպետարանների որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. կառավարությունը որոշել է խնայել նաեւ նրանց վրա:

Դեռեւս 2017թ. կառավարությունը որոշել էր հունվարի 1-ից փոխնախարարներին, ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ փոխմարզպետներին զրկել պետբյուջեից սնվող ծառայողական մեքենա ունենալու արտոնությունից, եւ եթե դա տեղի ունենա, նրանք կհայտնվեն երկրի շարքային քաղաքացիների կարգավիճակում, ստիպված կլինեն սեփական գրպանից վճարել իրենց երթեւեկության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին