▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փայլանի ուշագրավ գրառումը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ երեկ կանգնել է դատարանի առջև։

Կարո Փայլանն այդ մասին ուշագրավ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ Տեղադրելով Դեմիրթաշի՝ դատարանում արված լուսանկարը, Փայլանը գրել է. «Նախագահ Սելահաթթինը վերջապես այսօր սկսեց դատել իրեն պատանդ վերցնողներին»։

Նշենք, որ Դեմիրթաշը կալանքի տակ է պահվում իբրև թե ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և դրա քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով։ Բացի այդ` Դեմիրթաշի դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Երեկ կայացած դատավարությունը նախագահին վիրավորելու գործով է եղել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին