▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրազդան ցեմենտը» կվաճառվի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: 

Հիշեցնենք, որ Գրիգորյանցը դեռ 2006 թվականին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար էր վճարել ամերիկյան «Burson-Marsteller» ընկերությանը` Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: 

Ու հիմա նա այս հատուցումը ստանում է Սերժ Սարգսյանի վաղեմի մեկ այլ ընկերոջ՝ երբեմնի օլիգարխ Միքայել Բաղդասարովի ունեցվածքի հաշվին, ում պատկանում էր այս գործարանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին