▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է եւ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։

Ոչ միայն այն պատճառով, որ իշխանության ընտրությունը կանգնել է Արմեն Սարգսյանի վրա, այլեւ այն, որ ինքը՝ Յիրիկյանը, միանշանակ որոշում ունի՝ չզբաղվել քաղաքականությամբ:

Իսկ նրան քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր անցյալում էլ են արվել։ Անգամ հեղինակավոր կուսակցությունների կողմից, սակայն Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները։ Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր Սերժ Սարգսյանը կհրապարակի ՀՀ նախագահի թեկնածուի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին