▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի այցի ժամանակ թեպետ ձյուն էր տեղում, բայց շինարարները մեծ թափով աշխատում էին: Եռահարկ շենքի գրեթե մեծ մասը քանդվում է, հանվել են ապակիները, իսկ տեխնիկայի գործադրմամբ քանդվում էին հենասյուները («բալկա»): Շենքին կից արդեն վեր են խոյանում նոր սյուները՝ տպավորություն է, որ շենքն ընդլայնվում է: Տարածքում որեւէ ցուցանակ չկա, թե ինչ է կառուցվում տեղում: Երեւանի քաղաքապետարանից խոստացան տեղեկացնել, թե ինչ շինաշխատանքներ են կատարվում:

Ռուբեն Հայրապետյանին պատկանող այս հյուրանոցն ավելի հայտնի դարձավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: 2012 թվականի հունիսի 17-ի երեկոյան Ավետյանը եւ ռազմական հոսպիտալի մեկ այլ աշխատակից Արտակ Բայադյանը Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել: Մոտ 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո Ավետյանը մահացել էր: Ավետյանը ռազմական բժիշկ էր, Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին