▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիշե Պետրոսյանը կառավարությունում գործի՞ է տեղավորվել.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի աչքից չվրիպեց, որ երեկ գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե.Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ քաղաքական տեսակետներով, ընդ որում՝ հանդես գալով ամենաընդդիմադիր դիրքերից: ՊՊԾ գունդը գրավողների արդարացնող եւ իշխանություններին անխնա քննադատող Պետրոսյանը  կառավարությունում մնաց մոտ կես ժամ: Իսկ դրանից հետո անցավ գործի՝ օգնելով աշխատակիցներից մեկին կառավարության շենքի լույսերը փոխել ու նորոգել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին