▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետին առընթեր «մոնստր» կառույց կստեղծվի. Ո՞վ է այն ղեկավարելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլեւ «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:

Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեեւ ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին