▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ մինչեւ աղմուկ բարձրացնելը չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին (որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր) հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը:

«Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղեկալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,- արդարացել է նա:

Միայն թե, հետաքրքիր է, որքան էլ Հովհաննիսյանը ՔԿԾ տնտեսական գծով տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, եղել է այդ համակարգի աշխատող, հետեւաբար՝ պետք է տեղյակ լիներ խնդրին` իր հերթին պատասխանատվություն կրելով կատարվածի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին