▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դստեր հետ կամրջից նետված կինը հանդիպել է Դավիթ Տոնոյանին, խնդրել ընտանիքից միանգամից երկու հոգու գործազուրկ չդարձնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «37-ամյա կնոջ և նրա դստեր հետ պատահածը ցնցեց հանրությանը; Ի՞նչը կարող էր երիտասարդ կնոջը ստիպել նետվել կամարջից՝ իր հետ տանելով նաև 9-ամյա դստերը։ Շրջանառվում են մի քանի վարկածներ։ Մասնավորապես, որ կնոջ նախկին ամուսինը կրոնական աղանդի անդամ է եղել։ Սակայն ամուսնու հարազատները հրապարակայնորեն հերքել են այդ վարկածը։

Այդուհանդերձ, ամենահավանական վարկածը մնում է այն, որ կինը այդ քայլին գնացել է որոշակի սոցիալական դրդապատճառներով; Խնդիրն այն է, որ կինը ապրում էր իր հայրական տանը տարեց ծնողների հետ։ Անցած տարի նրա մորը ազատել էին աշխատանքից։ Մայրը աշխատելիս է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Երիտասարդ կինը նույնպես աշխատում էր նույն կառույցում և նրան նույնպես ազատելու մտադրություն է եղել։ Վերջինս, սակայն, ըստ տարածված տեղեկությունների, հանդիպել է նախարար Դավիթ Տոնոյանին, և խնդրել, որ իրենց ընտանիքից միանգամից երկու հոգու գործազուրկ չդարձնի։ Նախարարը ընդաոաջել է ե նրան տեղափոխել մեկ այլ աշխատանքի ավելի ցածր աշխատավարձով։

Սյդպիսով, եթե նախկինում կինը ե նրա մայրը միասին ստանում էին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, անցած տարեվերջից այդ գումարը միանգամից դարձել է 75 հազար դրամ։ Արդյոք ընտանիքը ունեցե՞լ է եկամուտների աղբյուրներ, հայտնի չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին