▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վակուում կառաջանա». Ինչո՞ւ «Ծառուկյան» խմբակցությունը չի միանում «Ելք»-ի նախաձեռնությանը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց որոշման մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք եւ գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, կա որոշակի տարընթերցման տեղիք տվող դրույթ, բայց դա իմ կարծիքով, որպես իրավաբան եմ ասում, բավարար չէ:

Մենք քանի որ սովորություն չունենք անհեռանկարային հարցերին մասնակցել ընդամենը մասնակցելու համար, որոշեցինք ձեռնպահ մնալ», – նշեց նա:

Մինչդեռ նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Մենք նպատակահարմար չենք համարում, որովհետեւ Սահմանադրությամբ դա լուծված է, կառաջանա վակուում: Այսինքն՝ իրենց ասածը որն է, որ նոր նախագահ ընտրվի, հետո նոր գնանք դրա՞ն: Իրավաբանական պրոբլեմ կառաջանա, ինչու է հիմա, որովհետեւ, եթե ապրիլից հետո գործող նախագահի լիազորությունները դադարում են, չենք կարող վակուում թողնել եւ նախագահ չունենալ», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին