▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մամիկոնյանին նոր գործ են տվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։

Չէինք բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։

Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, եւ նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների թիվ 13 բաժնի ղեկավար՝ Իջեւան քաղաքում։ Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը նրան զգուշացրել է․ «Վարդան, չես տիրապետում իրավիճակին, սա վերջին լավությունն է քեզ, Տավուշում պետք է արդարացնես քեզ»։

Բանն այն է, որ երբ Մամիկոնյանը Կոտայքի հարկայինի պետն էր, Նաիրիի բաժնում չարաշահման դեպք հայտնաբերվեց, իսկ ավելի վաղ՝ 2017-ին, Աշտարակի տեսուչներից մեկը՝ Թաթուլ Գեւորգյանն էր ձերբակալվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին