▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պատգամավորի արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի:

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին