▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրինաց երկիր»-ը հեռացրել է Հովհաննես Մարգարյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, եւ տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաեւ կուսակցությունից:

ՕԵԿ-ն ու «Հայասին» այժմ մեկ միասնություն են, եւ բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Հայասիում», նաեւ կուսակցության անդամ են:

Արթուր Բաղդասարյանը կուսակցությունը պահելու այլ ճանապարհ չի գտել, քան գործարան-կուսակցություն սինթեզի իրականացումը: Բազմաթիվ ՕԵԿ-ականներ են անցել Հովհաննես Մարգարյանի ճանապարհով, երբ նրանց հեռացրել են գործարանից, կուսակցության հետ կապը կտրվել է ինքնաբերաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին