▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև վերջին պահը հույս են փայփայել, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը.«Հրապարակ»

«Կառավարությունում աշխատանքը գրե­թե կազմալուծված է, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է, քանի որ մինչև վերջին պահը հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը և Կարեն Կարապետյանին կնշանա­կի վարչապետ: Իսկ Կարապետյանի խոսնակի պատասխանը «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե վարչա­պետը ցանկություն ունի շարունակելու աշխատել, և դրան հետևած պատաս­խանը՝ «Չեմ քննարկել այդ հարցը: Ինձ թվում է՝ հաշվի առնելով այն ծրագրերը և մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ենթադրությունները Դուք կարող եք անել», ՀՀԿ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Ոմանք դրա տակ Կա­րեն Կարապետյանի թիմի նեղացածության անթաքույց դրսևորում են տեսել, մյուսներն էլ պնդում են, թե սա խոսում է խոսնակի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: «Ինչպես կարելի է նման մեկնաբանու­թյուն տալ, եթե նախագահն արդեն ասել է, որ կհամաձայնի վարչապետ առաջադրվել մի պայմանով՝ ավելի շատ ժամանակ կհատկացնի երիտասարդ­ներին փորձը փոխանցելու գործին:

Այս մեկնաբանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Կարեն Կարա­պետյանի համար, համենայնդեպս՝ ինձ դա դուր չեկավ»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին