▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չերրիի Վահանը «կտիրանա» ԱԺ բուֆետին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետը աշնանը կա­րող է նոր տեր ունենալ: Այս բուֆետի վրա շատերն են աչք դրել: Դեռ անցյալ տարի այստեղ փորձում էր հաստատվել երգիչ, ռեպեր ՀՏ Հայկոն` դուրս մղելով բուֆետը սպասարկող «Ազգային սնունդ» ընկերությանը:

Բայց տեւական քննարկումներից, գնալ-գալուց հետո Հայկոն փոշմանեց` թերեւս հասկանալով, որ հեշտ գործ չէ: Ժամանակին «Արտ լանչ» սննդի ցանցն էր սպասարկում խորհրդարանի ճաշարա­նը, բայց նրանք եւս չդիմացան ու հեռա­ցան: «Արտ լանչը» շուտով կտեղավորվի նախագահի նոր նստավայրում, որն այս պահին վերանորոգվում է հատուկ Արմեն Սարգսյանի համար:

ԱԺ-ն սպասարկող «Ազգային սնունդն» էլ այս ընթացքում կարողացել է հարմարվել ԱԺ պայման­ներին, լեզու գտնել ԱԺ աշխատակազմի, պատգամավորների, նրանց թիկնապահ­ների ու օգնականների հետ, հարմարվել նրանց նազուտուզին: Իսկ դա հեշտ չէ, քանի որ այստեղ կա մի խավ, որը սովոր է անվճար սպասարկվելու:

Մենք նկատել էինք, որ այս օրերին ԱԺ են այցելում ինչ-որ մարդիկ, որոնք հավակնում են դառնալ բուֆետի նոր տերերը: Պարզեցինք, որ ԱԺ բուֆետին հավակնող հերթական ընկե­րությունը կապ ունի «Չերրի» ռեստորանի հետ, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին: Նա վերջին ընտրություններին մասնակցում էր ռեյտինգային ընտրակարգով` Աջափնյակ համայնքում, բայց պարտվեց, անգամ ըն­կավ քաշքշուքների մեջ` մրցակիցների հետ ծեծկռտուք եղավ: Հիմա Չերրիի Վահանն ԱԺ մտնելու նոր միջոց է գտել` բուֆետը: Բուֆետը կղեկավարի մի կին` «Չերրիի» գործադիր տնօրենը: 

Հունիսին, երբ ԱԺ-ն կգնա արձակուրդ, եւ մինչեւ աշուն նիստեր չեն լինի, նոր տերերն ամբողջովին կձեւափոխեն ԱԺ ճաշարանը սեպտեմբերին նո­րովի ներկայանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին