▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ. նպատակաուղղված շփումները կշարունակվեն

Այլևս չի կրկնվի. Հայկ Կոնջորյան

Տարվա սկզբից պետք է ամեն ինչ կանխատեսելի լինի. Փաշինյանը՝ գյուղատնտեսության խնդիրների մասին

Մինչ երեխաների ծնվելը մտածում էի՝ մոտ ենք սահմանագծին, պետք է հասկանայինք՝ ինչպես շարունակենք. Արտյոմ Կարապետյան

Սկսել են առանձնակի խստությամբ ստուգել ԱԺ-ի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները.«Ժողովուրդ»



2018-04-14 08:05:31

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել: Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր մե­քենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքե­նաների տակը և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տա­լիս մուտք գործել: Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստու­գումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցու­թյան անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տե­ղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրակա­նացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»,-գրում է թերթը:

 

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.