▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԿՄ փոխնախագահի սպանության պատճառը եղել է Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ վիճաբանությունը. մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին Էջմիածնում սպանվել էր «Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Ըստ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանի. «Տոնակատարություն էր եղել քաղաքում, ու ոմն ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել եւ սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա: Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում եւ այլն, դանակով հարվածել են սրտին»: Նշենք, որ ըստ մեզ հասած լուրերի` միջադեպի պատճառը եղել են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիան, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասել է, թե կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը, որտեղից էլ առաջացել է տարաձայնությունը: Արդյունքում էլ Նվեր Հովհաննիսյանը ստացել է դանակի հարվածներ եւ մահացել: Թե կոնկրետ ով է դանակահարել, դեռ հայտնի չէ: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին