▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստ է կայացել. Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ու նախատել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին՝ որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված:

Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի:

Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բացակայությանը: Սերժ Սարգսյանն ասել է, թե նրա բացակայությունն անհարգելի է համարում, քանի որ Նաղդալյանը կարող էր գալ ԱԺ, դեմ քվեարկել Փաշինյանին՝ ապահովելով եւս մեկ «դեմ» ձայն:

Նշենք, որ Նաղդալյանը մեկնել էր ԱՄՆ՝ առողջական խնդիրների հետ կապված, Սարգսյանն էլ ասեր էր, թե Նաղդալյանը կարող էր մեկ օր սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին