▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ի նոր պատգամավորը նախկին դաշնակցական է, եղել է պատգամավոր. մանրամասներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 4 նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին: Ուշագրավ է, որ ներկայուս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ է եղել:

Աղազարյանը քաղաքականության մեջ մեծ փորձ ունի, նա 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ նա եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար:

1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: Հատկանշական է, որ 2 տարի անց՝ 1998-ին Աղազարյանը հեռացվել է ՀՅԴ-ից:

Հովիկ Աղազարյանը 2015 թվականից է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016-ից՝ ՔՊ վարչության անդամ: Միայն թե հայտնի խոսք կա՝ «դաշնակը նախկին չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին