▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Հայ ֆուտբոլիստները 3-րդ գոլը տոնեցին Արայիկ Խանդոյանի նկարով պաստառի մոտ

Պետք է այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում վարչապետի թեկնածու առաջադրվեմ. Փաշինյանը՝ «Ելք»-ին

Փաշինյանը պետք է ավելի կոշտ ու կտրուկ գործի. Աշոտ Մանուչարյան

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. ինչ է մեկնաբանում ազգականը. «Ժողովուրդ»



2018-05-17 08:49:16

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաժողովրդական շարժման հաղթանակից եւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո շատերը սպասում են արդեն քսան տարի քաղաքական դրդապատճառներով վտարանդիության մեջ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: ԱԺ-ում Փաշինյանի ընտրության ժամանակ այս հարցը բարձրացրեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սիրադեղյանի քրոջ դուստրը՝ երգչուհի Գաբի Գալոյանը, Սիրադեղյանի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարեւորը ժողովրդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.