▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Արտաշատի քաղաքապետը չի փոխանցել մանկապարտեզների աշխատավարձերը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել:

Նշենք, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը՝ քաղաքը պահելով բարձիթողի վիճակում:

Նշենք, որ «ՉԻ» հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել ենք Արտաշատի բնակիչների դժգոհությունն այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին