▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններին:

Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, եւ դրանից բացի՝ Դաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարեւոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, եւ մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին