▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարեւոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։

ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա եւ իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։ Ցոլակյանն ասաց, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով․ «Ես չեմ փոշմանել, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»։

 

 

 

 

 

Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հեռացնի իրեն։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Սակայն «առայժմ» չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Նա հերյուրանք համարեց տեղեկությունը, թե ՀՀԿ-ն իրենից մեծ գումար է հետ պահանջել՝ իր ընտրվելու վրա ծախսածը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին