▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչպես է ԱԱԾ-ն ստուգում Սաշիկ Սարգսյանին

ԱԱԾ տեսանյութը Մանվելի՝ Արցախում գտնվող տարածքներից. գտել են նույնիսկ հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ

Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Fan Zone. Աշխարհի խաղերը դիտել Մարադոնայի դեմ խաղացած հայ ֆուտբոլիստի ընկերակցությամբ

Փաշինյանը՝ Սիրադեղյանի հետքերո՞վ. «Օրենքով գողերը» եւ քրեական հեղինակությունները լքել են Հայաստանը.«Ժողովուրդ»



2018-05-23 07:39:57

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» եւ քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը: Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար:

Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ եւ աչքի չընկնել. եթե նրանց կողմից որեւէ հակաօրինական դրսեւորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի:

Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.