▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչպես է ԱԱԾ-ն ստուգում Սաշիկ Սարգսյանին

ԱԱԾ տեսանյութը Մանվելի՝ Արցախում գտնվող տարածքներից. գտել են նույնիսկ հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ

Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Fan Zone. Աշխարհի խաղերը դիտել Մարադոնայի դեմ խաղացած հայ ֆուտբոլիստի ընկերակցությամբ

ՀՀԿ-ն դեռ «բլիժնի բոյ» չի մտնի. Սերժ Սարգսյանն ասել է՝ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում.«Հրապարակ»



2018-05-23 08:57:59

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր կբեմի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի «հարթակում»։ ՀՀԿ-ում որոշել են այս անգամ «բլիժնի բոյի» մեջ չմտնել․ «Հիմա մենք ինչ հարց տանք, իրենք էլ դնեն՝ բազմապատկման աղյուսակն արտասանեն, մեկ է՝ հանրությունը հիանալու է դրանով, մեզ էլ մեղադրելու են «ռեւանշիզմի» մեջ, չնայած հարցեր շատ կան՝ սկսած տնտեսականից, վերջացրած նրանով, որ ժամանակին թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հարց էին բարձրացնում, որ առաջին փոխվարչապետի ամրագրում չկա Սահմանադրությունում, եւ Կարեն Կարապետյանի նշանակումը հակասահմանադրական է, իսկ հիմա Արարատ Միրզոյանը մեծ սիրով զբաղեցրել է այդ «հակասահմանադրական» պաշտոնն ու ձայն չի հանում այդ մասին։ Մենք իրենց հանգիստ կթողնենք, թող աշխատեն»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի վերջին նիստին Սերժ Սարգսյանն ասել է՝ ճանապարհային քարտեզ այս պահին չենք նախատեսում․ կարող ենք հազար քարտեզ գծել, բայց զարգացումները կարող են ընթանալ հազարմեկերորդ տարբերակով․

«Մեր գործողությունները լինելու են իրենց գործողություններից ածանցված եւ բացառապես օրենքի շրջանակներում, չենք խանգարելու, բայցեւ չենք թողնելու, որ ինչ ուզեն, անեն էս երկրում»։

ՀՀԿ-ում վերջին օրերին հասկացել են, որ իրենք «ահագին» կուռ են։ ՀՀԿ կանանց խումբը՝ Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, Ջեմմա Բաղդասարյան, նախորդ շաբաթ մեկնել էր Չինաստան՝ հեղափոխությունից տուժած նյարդերը կազդուրելու, բայց վերադարձել են եւ պատրաստ են «պայքարի»։

Ավելին՝ ՀՀԿ խորհրդի նիստերից ավանդաբար բացակայող Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, եւ ՍԱՍ-ի Արտակը պարտաճանաչ մասնակցում են դրանց՝ մտածելով, որ «դիրեկտորը հաստատ մի բան գիտի»։ «Դիրեկտորը», բնականաբար, Սերժ Սարգսյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.