▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երեւանի վարչական շրջանների եւ մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների եւ քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն: Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեեւ փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն «ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին