▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. «Ժողովուրդ»

«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները ևս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նա­և արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թևն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեար­կելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաև Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պարա­գայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին