▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից․

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար․ սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ։ Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած՝ բաց տարածքում»։ Կարո՞ղ է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան 26-ը, տրամադրի ձեզ։

 

 

 

 

 

 

«Ոչ, Արմեն Սարգսյանը չի նախընտրում Բաղրամյան 26-ը, համարում է, որ այնտեղ աուրան շատ ծանր է, գտնում է, որ այստեղ աուրան լավն է, մանավանդ որ շենքը գտնվում է Մատենադարանի կողքին։ Նախագահը պարզապես ցանկանում է, որ բյուջեից փող հատկացվի շինարարության համար, որ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին