▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորֆոլկ»-ի կալանավորված տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։ Հայտարարվեց, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։

 

 

 

 

 

 

 

 

Ունանյանը հրապարակավ խոստացավ վճարել նախ 3, ապա 1.5 միլիոն։ ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ Ունանյանը վերադարձրել է այնքան գումար, որքան խոստացել էր։ Այսինքն՝ սպասում են, որ դեռ 2.5 միլիոն էլ վճարի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին