▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել. «Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. Ըստ տեղեկությունների` Պետական եկամուտների կոմիտեն մեծամասշտաբ ստուգումներ է սկսել Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող գազալցակայանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ թեև Հրազդանում գտնվող գազալցակայանը պետական է, սակայն այն աշխատեցնում են Սաշիկն ու իր աներձագը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ. գազալցակայանի աշխատակիցները տարիներ շարունակ տնօրինությանն են վերադարձրել քարտերին փոխանցված իրենց աշխատավարձերը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սաշիկն ու իր աներձագն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս օգուտ քաղեն սեփական բիզնեսից: Նրանք անգամ տարածքում կատարվող ասֆալտապատումը իրականացրել են գազ լիցքավորող աշխատակիցներից հավաքած գումարներով:

Թե ինչ ընթացք կստանան Սաշիկ Սարգսյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, և պետբյուջե ինչքան գումար կվերականգնվի բացահայտված խախտումների արդյունքում` ցույց կտա ժամանակը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին