▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են նախարարի «երբեմնի» հիվանդանոց

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, եւ ինքը որեւէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։

Դա «ինքնաբու՞խ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, առողջապահության նոր նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ եւս չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ: 

Ոչ վաղ անցյալում նրա կենտրոնի բոլոր լուրջ մասնագետներին Սամվել Ալեքսանյանը «գաղթի է ենթարկել» «Աստղիկ» բժշկական կենտրոն. նման բաները չեն մոռացվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին