▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարկային վատ պատմությունը կմաքրվի, տույժը կներվի

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում:

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում են անհուսալի վարկառու, ունեն տույժեր, տուգանքներ, հետաքրքրվում են` արդյոք իրենք կարող են օգտվել այս հնարավորությունից, թե ոչ: Պարզվում է` առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները եւս պատրաստակամ են ներելու այդ տույժերը: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` այս հարցը բավական բազմակողմանի ու խորությամբ քննարկվել է ՀՀ կառավարությունում:

 

 

 

 

 

 

 

 

Արդյունքում կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ` երբ բանկերը որոշում կկայացնեն զիջել նշյալ ֆիզիկական անձանց մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը ֆիզիկական անձանց տրված եւ անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերը եւ տուգանքները, չեն ունենա որեւէ հարկային հետեւանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին