▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի աներձագի հայտարարագիրը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը ստանձնած Արարատ Միրզոյանին  Ազգային ժողովում փոխարինեց Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագն է:

 

 

 

 

 

 

 

 

Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Հակոբյանի՝ իրենց ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ հողամաս եւ երկու բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «BMW X5 4.6 IS» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի ունեցել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտներ:

 

Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, տարբեր տարիներին աշխատել է Երեւանի խամաճիկների պետական եւ Կամերային երաժշտության թատրոններում: Նկարահանվել է ֆիլմերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին